Տիկնիկաթերապիա(տեխնիկաներ)
- Ani Khudoyan
- 3 мая 2020 г.
- 2 мин. чтения
Ռուսական հոգեբանության մեջ առաջին անգամ տիկնիկաթերապիայի վերաբերյալ խոսվել է Ա․Մեդվեդևայի և Ի․ Շիտովայի աշխատոթւյուններում։ Ընդունված է նաև համարել, որ տիկնիկաթերապիայի գաղափարը պատկանում է Հալիմա Կալերնին, ով տիկնիկներով թեստի՝ BEST-ի հեղինակն է։
Գոյություն ունեն տիկնիկների հարյուրավոր տեսակներ՝
Հնում ընդունված էր մարդկանց նվիրել այսպես կոչված <<10 թևանի տիկնիկներ>>։

Այն մոտավորապես այս տեսքն ուներ և նվիրում էին այն մարդկանց, ով լավ չէր աշխատում, կամ ով ցանկանում էին, որ էլ ավելի լավ աշխատեր։
Գյուղերում ընդունված էր նաև միմյանց նվիրել կապույտ տիկնիկներ՝ դրանք անձրև բերող տիկնիկներ էին համարվում և բերքառատությանն էին նպաստում։ Ընդունված էր նաև խաչակիր տիկնիկների՝ հարազատ մարդուն նվիրելը, համարվում էր, որ այն հաջողություն է բերելու տվյալ մարդուն ամբողջ կյանքի ընթացքում։
Շատ հաճախ տիկնիկներին դեմք չէին նկարում, դա արվում էր այն պատճառով, որպիսի ուրիշի հոգին չմտներ այդ տիկնիկի մեջ։
Ի՞նչ է տեղի ունենում տիկնիկաթերապիայի ընթացքում
Պրոյեկցիա- մարդը իր սեփական վարքը, մտքերը, հույզերը վերագրում է տիկնիկին։
Վերահասցեագրում- օրինակ եթե երեխային ծեծում են, նա չի կարող պատասխանել, սկսում է ծեծել տիկնիկին՝ այդպիսով ազատվելով բացասական հույզերից։
Սուբլիմացիա- էներգիան տեղափոխվում է տիկնիկի մեջ։
Նույնականացում- մարդն իրեն նույնականացնում է ավելի ուժեղ՝ տիկնիկային կերպարի հետ։
Ի՞նչ տեխնիկաներ ենք կիրառում տիկնիկաթերապիայի ընթացքում։
Տեխնիկա 1․ Աշխատանք չենթարկվող երեխայի հետ
Երեխային խնդրում ենք, որ նախապես իր հետ միասին պխատրաստված տիկնիկը դնի մատին, ծանոթանա տիկնիկի հետ հարցնի անունը, ինչ է սիրում, ինչ չի սիրում և այլն։ Այնուհետև խնդրում ենք, որ ասի , տիկնիկին, որպիսի նա օգնի իրեն հավաքել սենյակը։ Սովորաբար երեխաները մեծ ուրախությամբ կատարում են հրահանգը՝ վստահ լինելով, որ այն կատարում են ոչ թե իրենք, այլ տիկնիկը։
Կամ, եթե օրինակ երեխան չի ցանկանում գնալ մանկապարտեզ, խնդրում ենք, որ

ոչ թե ինքը գնա, այլ տիկնիկին տանի․․․
Տեխնիկա 2. Տիկնիկի խորհուրդը
Երեխային կամ դեռահասին խնդրում ենք մտածել իր խնդրի մասին, այն խնդրի, որը դժվարանում է լուծել ։ Նրա առջև դնում ենք տարբեր մատիկային տիկնիկներ և խնդրում, որ փակ աչքերով ընտրի 4-ը։ Այնուհետև առաջարկում ենք տիկնիկները հագցնել մատերին և յուրաքանչյուր տիկնիկի անունից խոսելով՝ խորհուրդներ տալի ինքն իրեն՝ լսել, թե ինչ է ասում այդ տիկնիկը։
Տեխնիկա 3․ Ուժեղ և թույլ <<Ես>>երը։
Երեխային կամ դեռահասին առաջարկում ենք ընտրել երկու տիկնիկ, մտածել իր որևէ խնդրի մասին։ Պատկերացնել, որ տիկնիկներից մեկն իր ուժեղ ես-ն է խորհրդանշում, մյուսը՝ թույլ, ապա սկսել խոսել այդ երկու ես-երի տեսանկյունից՝ ինչ է առաջարկում անել առաջինը, իսկ երկրորդը՞։
Շարունակելի․․․
Comments