top of page

Հայտնի հոգեբանները սիրո մասին


Սեր գոյություն ունի միայն այն դեպքում, երբ մեկ ուրիշ մարդու ապահովությունն  ու բավարարվածությունը քեզ համար նույնքան նշանակալի են,  որքան քո սեփականը: Գ. Սալիվան

  • Սիրո հակադարձ զգացողությունը ամենևին էլ ատելությունը չէ, դրանք կարող են միառժամանակ գոյություն ունենալ: Սիրո հակադարձ զգացողությունը անտարբերությունն է: Հ. Դիքս

  • Այնտեղ, որտեղ կա սեր, այնտեղ չկա իշխելու ձգտում և հակառակը, այնտեղ, որտեղ իշխելու ձգտում կա, չկա սեր: Կ.Յունգ

  • Սերը ներքին հոգեվիճակ է, որը թույլ է տալիս կյանքը ավելի գրավիչ տեսնել:  Սիրո առկայության դեպքում մենք ավելի բարի ենք դառնում ինքներս մեր հանդեպ: Լ. Դեյ

  • Նա, ով իսկապես սիրում է ինչ որ մեկին, սիրում է ամբողջ աշխարհը: Է. Ֆրոմ

  • Միայն ուրիշին սիրելով է մարդը բացահայտում ինքն իրեն: Է.Ֆրոմ

  • Մենք երբեք այդքան պատրաստ չենք տառապել, որքան սիրո դեպքում: Զ. Ֆրեյդ

  •  Նա, ով ցանկանում է, որ իրեն սիրեն, պետք է իմանա, սերը ձեռք է բերվում միայն սիրո միջոցով: Լ. Վիլմա

  •  Եթե միմյանց օտար երկու հոգի թույլ կտան, որ իրենց միջև գոյություն  ունեցող պատը քանդվի, այդ պահը կլինի նրանց միության պահը: Է.Ֆրոմ

  •   Եթե մարդը ունակ է սիրել ոչ  թե իրեն այլ միայն ուրիշին, ապա նա ընդհանրապես ունակ չէ սիրել: Է.Ֆրոմ

  • Ոչ հասուն սերը ասում է « Ես սիրում եմ քեզ , քանի որ քո կարիքն ունեմ» հասուն սերն ասում է՝ «Ես քո կարիքն ունեմ, որովհետև սիրում  եմ քեզ»: Է. Ֆրոմ

  • Սիրել նշանակում է անշահախնդրորեն պայմաններ ստեղծել, որպեսզի մեկ ուրիշը դառնա այն,ինչ նա կա իրականում:  Խ.Բուկայ

  • Ուրիշի հանդեպ դժբախտ սիրո պատճառը, սեփական անձի հանդեպ դժբախտ սերն է: Վ. Լևի

1 076 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все
bottom of page