top of page

Կամքի զարգացման տեխնիկաներ(Ռոբերտո Ասաջիոլի)



Հեղինակի կողմից առաջարկվող առաջին տեխնիկան կոչվում է էներգիայի մոբիլիզացիա: Տեխնիկայի կիրառման համար անհրաժեշտ է իրականացնել  հետևյալը՝

1.  Փակեք աչքերը, փորձեք պատկերացնել այն բոլոր տհաճ իրավիճակները, որոնցում հայտնվել եք կամքի բացակայության պատճառով: Կամ պատկերացրեք բոլոր հնարավոր տհաճ իրավիճակները, որոնք կարող են հետագայում տեղի ունենալ նույն պատճառով: Գրեք դրանք, գրեք, թե ինչ զգացողություններ ունեցաք այդ ամենը պատկերացնելիս՝ ամոթ, բարկություն....:

2.  Այժմ մտածեք, թե կամքի զարգացումը որքան առավելություններ կարող է ունենալ: Գրեք դրանք, գրեք, թե ինչ զգացողություններ կունենաք, եթե կարողանաք որևէ նման իրավիճակում կամք դրսևորել: 

3. Իսկ այժմ պատկերացրեք, որ ունեք հզոր կամք: Պատկերացրեք ձեզ որևէ դժվար իրավիճակում, պատկերացրեք, թե որքան ինքնավստահ եք ձեզ զգում, պատկերացրեք, որքան համառ եք դուք: Եվ հենց այդ հատկանիշների շնորհիվ կարողանում եք հաղթահարել այդ իրավիճակը:  Փորձեք զգալ այն, ինչ կզգայիք այդ իրավիճակի հաղթահարման դեպքում:

Հաջորդ տեխնիկան կոչվում է անիմաստ առաջադրանքների իրականացում՝ 

Փորձեք օրվա ընթացքում «անիմաստ » վարժություններ անել, արեք այնպիսի բաներ, որոնք իմաստային առումով այդքան էլ նշանակալի չեն ձեզ համար: Եվ, սակայն, շատ ժամանակ չեն խլի ձեզնից, այնպիսի բաներ, որոնք կարող էիք նաև հետո անել...տրաբադրեք ձեզ և արեք դրանք օրվա ընթացքում գոնե մեկ կամ երկու անգամ: Այդպես դուք կզարգացնեք ձեր կամքը:

Աղբյուրը՝ http://gtmarket.ru/laboratory/basis/4316

702 просмотра0 комментариев

Недавние посты

Смотреть все
bottom of page