top of page

Խորհուրդ են տալիս հոգեբանները(Ռոբերտ Գրին)

  1. Դատող մարդը, երբ սիրահարվում է, նման է խենթի, սակայն նա երբեք չպետք է և չի նմանվի հիմարի։


  1. Հաջողության հասնելու ամենաերկարատև և լավագույն ճանապարհը, մարդկանց թույլ տալ հասկանալ, որ ձեր հաջողությունը իրենց հետաքրքրությունների շրջանակներում է: 

  2. Մտերմություն մի արեք այն մարդկանց հետ, ովքեր ունեն նույն թերությունները, ինչ դուք, նրանք ձեզ դեպի ետ կտանեն:

  3. Երբեք մի արա այն, ինչ քո փոխարեն կարող են անել ուրիշները:

  4. Ամենակարևոր հրահանգը՝ սովորեք ամեն բան սրտին մոտ չընդունել: 

  5. Այն մարդն,ով ուզում է ձեզ ինչ որ բան ապացուցել, պատրաստ է ամեն ինչի ձեր համար:

  6. Անկախ լինելու համար դուք պետք է միշտ պահանջված լինեք:

  7. Միշտ հիշեք, մարդիկ հոգու խորքում ցանկանում են, որ իրենց կյանքում հայտնվի մեկը, ով կտանի իրենց իր հետևից:

  8. Գործերը չեն ստում, արարքով խաբել հնարավոր չէ:

  9. Իրերի իրական արժեքը հաճախ կայանում է ոչ թե նրանում, թե ինչ կարող են դրանք մեզ տալ, այլ նրանում , թե ինչ գին ունեն դրանք, ինչ կտան ուրիշները մեզ դրանց դիմաց:

  10. Սովորաբար հեղափոխությունը ավարտին են հասցնում ոչ թե սկսողները, այլ բոլորովին այլ մարդիկ:

  11. Որքան հաճախ եք դուք հետ կանգնել կես ճանապարհից՝ առանց պայքարելու՝ բավարարվելով չնչինով. հենց այդտեղ է եղել ձեր մեծագույն սխալը:

  12. Երբ հովվին հարվածում են, դա վախեցնում է ոչխարներին: 

  13.  Երևակայական թագ դրեք ձեր գլխին և այն կփոխի ձեր կեցվածքը: Երբեք մի  ցույց տվեք ձեր անինքնավստահությունը, մի կորցրեք ձեր թագավորական կերպարը, այլապես թագը կընկնի ձեր գլխից և կփոխանցվի ավելի արժանիին: Եվ երբեք մի սպասեք, որ ձեզ թագադրեն, աշխարհի մեծագույն թագավորները, որպես կանոն, հենց իրենք են իրենց թագադրել:

  14. Կողքից հետևեք ինքներդ ձեզ և դուք կխուսափեք շատ սխալներից: 

  15. Մի վստահեք ձեզ ուրիշին. միայն ձեզ:

  16. Ուրախացեք ուրիշների հաջողություններով:

  17. Որքան շատ եք խոսում, այնքան անհեթեթություններ ասելու հավանականությունը մեծ է: 

  18. Ուրիշների կարծիքներից կախյալ չլինելու կարևոր պայմանը ինքնավստահությունն է: Իսկ ինքնավստահության մակարդակի բարձրացման համար կարևոր է ընդլայնել սեփական ընդունակությունների ու կարողությունների մակարդակը:

315 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все
bottom of page