Ինֆանտիլ ամնեզիայի որոշ ասպեկներ Շուշան Պետրոսյանի մեկնաբանությամբ
- Ani Khudoyan
- 10 апр. 2020 г.
- 4 мин. чтения
Եթե փորձենք մտաբերել մեր մանկության առաջին հիշողությունը՝ ապա ամենայն հավանականությամբ այն կվերաբերվի մեր կյանքի 5-7 տարեկան ժամանակահատվածին: Փորձել վերհիշել որևէ բան 3 կամ 2 տարեկան
( ինչպես ենք սովորել քայլել, խոսել, նշել ծննդյան տարեդարձը, ինչ խաղեր ենք խաղացել) բավականին բարդ է՝ գրեթե անհնար: Վաղ տարիքի վերաբերյալ հիշողություններ իհարկե կարող ենք մտաբերել, բայց դրանք կլինեն բավականին մշուշոտ պատառիկների տեսքով: Մանկության տարիքի վեր

աբերյալ հիշողությունների բացակայության երևույթին բախվել են բոլորը: Այս երևույթն առաջին անգամ գիտական մեկնաբանություն է ստացել Զիգմունդ Ֆրոյդի կողմից: Իր << Three essays on the theory of sexuality>> գրքում Ֆրոյդն առաջին անգամ օգտագործոււմ է <<Ինֆանտիլ ամնեզիա>> եզրույթը: Ինֆանտիլ ամնեզիա աելով հասկանում ենք՝ մանկության տարիքի որոշ ժամանակահատվածի վերաբերյալ հիշողությունների կորոստ: Ֆրոյդի տեսանկյունից, այս երևույթի հիմքում ընկած է մանկական տարիքի սեքսուալ ապրումների արտամղման գործընթացը, առաջին սեքսուալ ապրումները ծանր բեռ են երեխայի հոգեկանի համար, ուստի դրանք արտամղվում են անգիտակցական ոլորտ և գրեթե երբեք ամբողջությամբ չեն գիտակցվում: Այնուամենայնիվ այս արտամղված ապրումներն իրենց կնիքն են դնում անձի հետագա հոգեսեռական զարգացման վրա: Այստեղ գործ ունենք ոչ թե մոռացման, այլ՝ ամնեզիայի, հետ: Ֆրոյդի կարծիքով ինֆանտիլ ամնեզիան նման է նևրոտիկ ամնեզիային, որի էությունը կայանում է ոչ թե հիշողությունների անվերադարձ կորստի, այլ դրանց արտամղման և հետագա գիտակցման արգելքի մեջ: Որպես կանոն ինֆանտիլ ամնեզիան ընդգրկում է օրալ փուլից մինչև ֆալիկ փուլի ավարտն ընկած ժամանակահատվածը ( մինչև էդիպյան բարդույթի մարելը): Սակայն այս սահմանագիծը նույնպես հեղհեղուկ է, քանի որ տարբեր մարդկանց մոտ հստակ հիշողությունների սկիզբը ոչ միշտ է համընկնում ֆալիկ փուլի ավարտի հետ, այլ կրում է խիստ ինդիվիդուալ բնույթ (5-6 տ ավելի վաղ, կամ ուշ): Այնուամենայնիվ անառարկելի է այն փաստը, որ մարդկության մեծամասնության մոտ բացակայում են ծնունդից մինչև վաղ մանկություն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ հիշողությունները:
Ինֆանտիլ ամնեզիայի վերաբերյալ մյուս հոգեվերլուծական մոտեցումները նույնպես հենվում են արտամղման գաղափարի վրա: Հատկապես հետաքրքրական է Գ. Սալիվանի մոտեցումը: Սալիվանը ֆրոյդի հետ համակարծիք էր ինֆանտիլ ամնեզիայի պաշտպանական ֆունկցիայի վերաբերյալ:
Տագնապը և անվստահությունը երեխային համակում են դեռևս ծննդյան պահից:
Երեխան լույս աշխարհ գալով բախվում է թթվածնային քաղցի հետ (մինչև առաջին ճիչի հետ երեխայի թոքերը կբացվեն):
Լավատեսական չէ նաև երեխայի բախումը սեփական անօգնականությանը:
Աշխարհի նկատմամբ սեփական անզորության գիտակցումը կործանարար է երեխայի համար:
Մանկան տագնապը և անվստահությունը, ըստ Սալիվանի՝ զարկ են տալիս որպեսզի
երեխայի մոտ զարգանան կոգնիտիվ գործընթացները:
Զարգացման այն փուլում, երբ երեխայի ողջ մնալու շանսերը մեծանում են, դրսևորվում է է որակապես նոր՝ գիտակցված ընկալում: Ինֆանտիլ ամնեզիան
որպես էվոլյուցիոն պաշտպանական մեխանիզմ է հանդես գալիս երեխայի հոգկանի համար:
Չկա մեկ միանշանակ տեսակետ որի հետ համաձայն կլինեին բոլոր գիտնականները:
Ինֆանտիլ ամնեզիայի գոյության փաստը տարօրինակ է՝ եթե հաշվի առնենք, որ
նորածին երեխայի գլխուղեղում ամեն օր 700 նոր սինապտիկ կապ է հաստատվում:
Չմոռանանք նաև, որ այս ամենի շնորհիվ երեխան հեշտությամբ սովորում է
Իր՝ գոյատևման և զարգացման համար անհրաժեշտ հմտությունները:
Բազմիցս ապացուցվել է, որ երեխայի ինտելեկտուալ զարգացումը սկսվում է
Ավելի վաղ՝ ներարգանդային շրջանում: Բայց նույնիսկ հասուն տարիքում
ժամանակի հետ, մենք մոռանում ենք ինֆորմացիան, եթե չձեռնարկենք
այն պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ:
Ներկայումս մի շարք գիտնականներ համակարծիք են այն դրույթի շուրջ, որ
Ինֆանտիլ ամնեզիան, մոռացման բնականոն գործընթաց է, որի հետ բոլորս բախվում ենք:
Հետաքրքրական է նաև այն փաստը, որ տարբեր ազգերի ներկայացուցիչների մոտ առաջին հիշողությունները ավելի վաղ տարիքի են վերագրվում (Օրինակ՝ Նոր Զելանդիայի Մաոի ցեղախմբի ներկայացուցիչների հիշողությունները սկսում են 2,5տարեկանից): Այս ֆենոմենը բացատրելու համար Չինացի հոգեբան Քի Ուանգը (Qi Wang) համեմատական վերլուծության է ենթարկել Չինացի և Ամերիկացի ուսանողների առաջին հիշողությունները: Բովանդակային վերլուծության արդյունքում պարզվել է, որ Ամերիկացի ուսանողների հիշողությունները վերաբերվում էին ավելի վաղ տարիքի,(2,5տ) բավականին էգոցենտրիկ էին, ինչպես նաև՝ ավելի երկար և խճճված: Մինչ դեռ Չինացի ուսանողների հիշողությունները ավելի լակոնիկ էին ՝ փաստերից բաղկացած (վերաբերվում էին 3-3,5 տարեկանին):
Բազմիցս ապացուցվել է, որ ավելի անձնակենտրոն և մանրամասն հիշողություններն ավելի լավ են պահպանվում և հեշտ են վերհիշվում (մի փոքր էգոիզմն այս պարագայում չի խանգարում, ընդհակառակը՝ յուրօրինակ իմաստ է հաղորդում հիշողություններին): Երբ Քի Ուանգը նույն գիտափորձը կատարեց ուսանողների ծնողների հետ՝ ստացավ նույնատիպ արդյունքներ: Քի Ուանգը իրավացիորեն դիտարկում է ՙ<< Արևելյան մշակույթներում երեխայի հիշողություններին մեծ կարևորություն չի տրվում, եթե հասարակությունը ձեզ ասի, որ ձեր հիշողությունները կարևոր են, ապա դուք կջանաք դրանք պահպանել>>:
Որոշ հետազոտողներ էլ կարծում են, որ հիշողություններն առաջանում են խոսքի յուրացումից հետո: Այս վարկածի դեմ արտահայտվող գիտնականները հակադարձում են, որ ի ծնե խուլ ժեստերի լեզուն չյուրացրած երեխաները հետագայում իրենց հիշողությունները վերագրում են նույն ժամանակահատվածին ինչ իրենց հասակակիցները:
Թերևս ՝ Ինֆանտիլ ամնեզիայի ֆենոմենի ամենահավանական բացատրությունն այն է, որ վաղ տարիքում հիպոկամպը (լիմբիկ համակարգի հատվածը, որը պատասխանատու է կարճատև հիշողության երկարատև անցման համար )բավականաչափ զարգացած չէ: Որպես ապացույց կարելի է նշել Հենրի Մոլիսոնի (Henry Molison) հետ պատահած դեպքը: Մոլիսոնի հիպոկամպի,մի հատված վիրահատական Ճանապարհով հեռացնում են (էպիլեպտիկ նոպաները վերացնելու նպատակով): Ինչը հանգեցնում է ամնեզիայի: Մոլիսոնն այլևս չէր կարողանում նոր հիշողություններ ձևավորել, սակայն չէր կորցրել այլ տիպի ինֆորմացիան ընկալելու, գործունեության նոր տեսակներ յուրացնելու ունակությունը ՝ինչպես և նորածինները (Օրինակ՝վիրահատությունից հետո նա սովորում է դաշնամուր նվագել, սակայն չի հիշում ինչպես է սովորել): Այսպիսով կարելի է եզրակացնել, որ կյանքի առաջին տարիներին մեր հիպոկամպը բավականաչափ զարգացած չէ այդ քանակի ինֆորմացիայի պահպանման գործընթացն իրականացնելու համար:
Այլ հարց է կարող ենք արդյոք վստահել մեր մանկության հիշողությունների իսկությանը: Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Էլիզաբեթ Լոֆտուսը(Elizabeth Loftus) ուսումնասիրել է կեղծ հիշողությունների երևույթը (կանֆոբուլյացիա) որոշ հիշողություններ կարող են հրամցված լինել մեր ծնողների կողմից: Գիտափորձի ընթացքում Լոֆտուսը յուրաքանչյուր մասնակցի պատմում էր, միևնույն տրավմատիկ պատմությունը (Մայրիկդ պատմում է, որ քեզ երեխա ժամանակ այգում կորցրել էր,և դու մենակ մնալով սկսել էս ուժգին լաց լինել ): Որոշ ժամանակ անց մասնակիցների մեկ երրորդը միանշանակ համոզված էր, որ իրենց հետ նման բան է պատահել, ավելին՝ շատերը սկսում էին վերհիշել վառ դետալներ, այդ պատմության հետ կապված: Ստացվում է, որ մենք հաճախ ավելի վստահ ենք կեղծ հիշողությունների իսկության վրա: Մի գուցե խնդիրը ոչ, թե հիշողությունների բացակայության հարցն է, այլ մանկական հիշողությունների հավաստիության:
Նյութը պատրաստել է ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի ուսանողուհի Շուշան Պետրոսյանը։
Comments