top of page

Presque vue, TOT կամ <<լեզվի ծայրի>> ֆենոմեն

Պրեսկեվյուի ֆենոմենը  վստահաբար կարելի է ասել, որ ծանոթ է շատերին և շատ մարդիկ իրենց կյանքում գոնե մեկ անգամ զգացել են, թե ինչ է դա սեփական փորձով։ Անգլիացիներն այն անվանում են  TOT  (անգլերեն tip-of-the-tongue ՝ պտտվում է լեզվի ծայրին)։  Երևույթի հիմնական դրսևորումն այն է, որ մարդը չի կարողանում վերհիշել իրեն շատ ծանոթ որևէ բառ և միևնույն ժամա

նակ տեղեկատվությունը շարունակում է մնալ նրա հիշողության մեջ։ Թվում է թե շատ քիչ է մնացել, արդեն պետք է հիշի,  կամ ինչպես սովորաբար ասում են  բառը կարծես լինում է մարդու  <<լեզվի  ծայրին >>, բայց վերհիշել չի ստացվում։

Գոյություն ունեն երևույթի հիմքում ընկած գործոնների տարբեր մ


եկնաբանություններ․ դրանցից մեկն այն է, որ տվյալ բառի հոմանիշը նման դեպքերո


ւմ, ավելի շուտ է հայտնվում մարդու հիշողության դաշտում, քան հենց այդ բառը, որը փորձում է հիշել։ Մյուս տեսակետի համաձայն` բառը <<չի հասցնում գալ խոսքային կենտրոն, քանի որ դրա նկարագրությունն ավելի արագ է հասնում այնտեղ>>։

Ֆենոմենը հատկապես հաճախ է հանդիպում տարեց մարդկանց շրջանում, ինչը մեկնաբանվում է երկու կերպ՝

  • Մարման մոդել - տարեց մարդիկ դժվարությամբ են ինֆորմացիա կարողանում վերհանել հիշողությունից

  • Կուտակման մոդել- ինքֆորմացիան տարիքի հեն այնքան շատ է լինում, որ կուտակման հետևանքով որոշ բառերի շփոթ է առաջանում

Նման դեպքերում սովորաբար մի քանի մեթոդ է կիրառվում, ամենաարդյունավետներից մեկն այն է, որ մարդը պետք է փորձի ուշադրությունը կենտրոնացնել մեկ այլ օբյեկտի կամ երևույթի վրա։ Մեկ այլ տարբերակում թվարկում է այբուբենի բոլոր  տառերը, մինչև կհիշի հենց այդ բառը։

Պրեսկեվյուի  նման ևս մեկ ֆենոմեն գոյություն ունի՝ <<քթի ծայրին>> ֆենոմենը, (անգլերենում tip-of-the-nose, թարգ․ քթի ծայրին) երբ որևէ բույր փորձում ես հիշել  ու չես կարողանում։ 

 Բնականաբար նման դեպքում որևէ խանգարման մասին  սխալ է, ավելի հավանական է, որ անձը, ում մոտ  հաճախ է պրեսկեվյու դրսևորվում, պարզապես գտնվում է հուզականորեն լարված վիճակում։


Comments


@ Ա․ Խուդոյան

  • https://www.facebook.com/ani.khudoyan
bottom of page