top of page

Jamais vu (ժամեվյու) երևույթը Մարիամ Դավթյանի մեկնաբանությամբ

Մեր ուղեղը կարողանում է զարմացնել,քանի որ այն աներևակայելի բարդ է, և ոչ ոք չգիտի ՝ ինչ գաղտնիքներ է թաքցնում իր մեջ և ինչի է ընդունակ։ Մենք ունենք գի

ree

տակցություն,զգացմունքներ,հույզեր, բայց երբեմն ամեն ինչ դուրս է գալիս հսկողությունից։ Օրիակ, երբ մենք ինչ-որ բան մոռանում ենք,բայց գլխում պահում ենք մոռացված բառի իմաստը,չնայած,որ պատկերը աղոտ պահպանվում է հիշողության մեջ։ ժամեվյուն վկայում է այն մասին,որ մեր ուղեղը պարզապես լուրջ սխալի է ենթարկվել։ Այն նման է համակարգչի վրա կապույտ էկրանի, բայց ի տարբերություն համակարգչի այն չի պահանջում վերագործարկում (перезагрузка)։

Ժամեվյու կամ <<երբեք չտեսնված>>․ Ժամեվյուն դեժավյուի հակառակն է,իրավիճակ,որտեղ ծանոթ ինչ-որ բան թվում է առաջին անգամ ենք տեսնում, երբ տեղեկատվությունը հիշողությունից ժամանակավորապես ջնջվում է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս,որ մարդկանց մինչև 97%-ը կյանքում առնվազն մեկ անգամ դեժավյու է զգում, իսկ ժամեվյուն ավելի քիչ տարածված է։ Ինչպես հիշողության մյուս աղավաղումների դեպքում,առողջ մարդու մոտ նույնպես կարող է հանդիպել այս երևույթը, բայց ավելի հաճախ ժամեվյուն կարող է լինել հոգեկան խանգարման նշան՝սկսած հոգեբուժությունից մինչև էպիլեպսիա։ Ամենից հաճախ այս երեևույթը զգում են էպիլեպսիայով տառապողները, և նոպաներից հետո նրանք կարող են որոշ ժամանակ կորցնել կապը իրականության հետ։


Այս երևույթի հիմնական բացատրությունն այն է,որ ներկայի և երկարատև հիշողության միջև կապը խզված է, այդ իսկ պատճառով թվում է ՝այդ պահին զգացածը կապված չէ անցյալի հետ։Ժամեվյուի ժամանակ հարազատ որևէ մեկը հանկարծակի կարող է բոլորովին անծանոթ թվալ, կամ այն սենյակը որում հազար անգամ եղել եք կարող է նոր թվալ։

Comments


@ Ա․ Խուդոյան

  • https://www.facebook.com/ani.khudoyan
bottom of page