Փղերը վերածվում են մրջյունների: Բացասական մտքերի հաղթահարման հոգեբանական տեխնիկա
- Ani Khudoyan
- 14 июн. 2020 г.
- 1 мин. чтения

Եկեք վերցնենք մի բացասական իրադարձություն, որը տեղի է ունեցել ձեր կյանքում: Այն իրավիճակը, որը ձեզ ցավ է պատճառել: Ասենք, դուք նավով ճանապարհորդում էիք ծովում և հանկարծ ձեր մատանին ընկավ ծովը. չափազանց գեղեցիկ, թանկարժեք և ձեր կողմից սիրելի մատանի: Ի՞նչ անել: Նեյրոլինգվիստիկ ծրագրավորման մասնագետները առաջարկում են հետևել` Մի մտածիր այդ մասին, դա մանրուք է> սկզբունքին: Նրանք առաջարկում են վերաբերվել խոշոր բացասական իրադարձությանը, որպես մանրուքի` այսինքն դուք պետք է ձեր երևակայության միջոցով նվազեցնեք դրա չափսերը: Ինչպե՞ս:
Այսպես, ձեր խնդիրն է փակել աչքերը և պատկերացնել, որ երևակայական հեռադիտակի միջոցով նայում եք ձեր` մատանին կորցնելու պահը, փորձեք վերապրել այն կորցնելու պահին ձեր ունեցած բոլոր ապրումները(կարող եք պատկերացնել ծանկացած այլ իրավիճակ, որը ձեր համար բացասական ազդեցություն է ունեցել):
Այժմ պատկերացրեք, որ դուք հեռադիտակը շրջում եք և նայում եք հակառակ կողմով, արդյունքում ձեր մատանին հեռվանում է ձեզնից 100 ավոր մետրերով: Դուք այլևս չեք տեսնում այն, դրա փոխարեն ինչ որ կետ է երևում:
Դուք կկոցում եք աչքերը, որպեսզի կարողանաք այդուհանդերձ տեսնել ձեր մատանին, սակայն չի ստացվում, այն ընդամենը մի կետի է վերածվել:
Շուտով դուք կձանձրանաք նայելուց: Ու արժի արդյոք աչքերը փչացնել այդ մանրուքի պատճառով: Հոգեբանական տեսակետից մարդուն հատուկ է կորցնել հետաքրքրությունը այն ամենի հանդեպ, ինչից ինքը հեռվանում է,ինչը <փոքրանում > է իր աչքին: Հիշեք ձեզ գնացքում կամ մեքենայի մեջ նստած: Դուք նայում եք պատուհանից և ինչ-որ հետաքրքիր բան եք տեսնում, դուք շարունակում եք նայել, սակայն երբ մեքենան հեռվանում է, ձեր հետաքրքրությունն էլ կարծես կորչում է և ձեր ուշադրությունը տեղափոխվում է մեկ այլ ուղղությամբ:
Այս տեխնիկայի սկզբունքը իրականում շատ պարզ է. դուք պետք է փոքրացնեք ձեզ անհանգստացնող իրավիճակի պատկերը այնքան, որ այն այլևս տեսանելի չլինի
Comentarios