top of page

Ազդեցիկ նամակներ(Հարրի Բրաունի նամակն իր դստերը)

<<Սիրելի՛ս,խնդրում եմ միշտ հիշես հետևյալը․

Քեզ երբեք ոչ ոք ոչնչով պարտական չէ։ Որովհետև ամեն մարդ ապրում է ինքն իր համար, և այն միակ բանը, որ մարդը կարող է զգալ դա սեփական երջանկությունն է։ Երբ հասկանաս, որ ոչ ոք պարտավոր չէ կազմակերպել քո երջանկությունը, դու կազատվես այլ մարդկանցից ունեցած անհնար, անիրական սպասումներից։

Գիտե՞ս, դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ քեզ սիրել։ Ու եթե ինչ-որ մեկը սիրում է քեզ, դա նշանակում է, որ քո

ինչ որ յուրահատուկ մի բան կա, որը ստիպում է նրան երջանիկ լինել։ Պարզի՛ր ինչն է դա, ավելի ուժեղացրու այդ որակդ և քեզ ավելի շատ կսիրեն, եթե իհարկե դու դրա կարիքն ունես։

Երբ մարդիկ, ինչ որ բան են անում քեզ համար, դա նշանակում է, որ իրենք են այդպես ցանկացել, որովհետև քո մեջ ինչ-որ կարևոր բան կա․ իրենց համար կարևոր, այնպիսի մի բան, որը նրանց մոտ ցանկություն է առաջացնում քեզ դուր գալու ու ոչ թե, որ նրանք պարտավոր են դա անել։ Եթե ընկերներդ ցանկանում են քեզ հետ լինել․ դա պարտքի զգացումով չի ամենևին պայմանավորված։

Ոչ ոք պարտավոր չէ քեզ հարգել, ու կլինեն մարդիկ, ովքեր քո հանդեպ բարի չեն լինի։ Բայց սկսած այն պահից, երբ կհասկանաս, որ մարդիկ պարտավոր չեն քո հանդեպ բարի լինել, դու կսկսես անտեսել ու խուսափել այդ մարդկանցից։

Եվս մեկ անգամ․ խնդրում եմ հիշի՛ր, ոչ ոք ոչնչով պարտական չէ քեզ․ դու պիտի դառնաս ավելի լավը միայն քեզ համար։ Ու եթե կարողացար, այլ մարդիկ կցանկանան շփվել քեզ հետ, քեզ տալ բաներ, որպիսի դու էլ իրենց տաս։ Բայց լինում է նաև այնպես, որ ցանկանում են քեզ հետ շփվել, ու դրա իրական պատճառը քո անձը չի լինում․ եթե այդպիսի մի բան լինի, պարզապես հեռացիր, երբեք չթողնես, որ ուրիշի խնդիրը դառնա քոնը։

Երբ կհասկանաս , որ հարգանքն ու սերը վաստակում են, ու միմիայն վաստակում, դու այլևս չես հիասթափվի․․․>>։

659 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все
bottom of page