Պիկտոգրամմա, Ա. Լուրիա
- Ani Khudoyan
- 26 апр. 2020 г.
- 1 мин. чтения
Տարիք- 5-7 տարեկան
Առաջադրանքի նպատակն է - ստուգել երեխայի միջնորդավորված մտապահման կարողության մակարդակը։
Անհրաժեշտ նյութեր - թուղթ, գունավոր մատիտներ
Հրահանգ - հիմա ես կկարդամ բառեր, դու փորձիր ամեն բառին համապատասխան նկար նկարել, իսկ հետո, նայելով նկարին, պետք է ասես, թե ինչ բառ էի ասել։
Բառերը ընթերցվում են ըստ որոշակի հերթականության, 30 վայրկյան ինտերվալով, ամեն բառից առաջ գրվում է թիվը, նկարելու ժամանակահատվածի վրա կարող ենք չկենտրոնանալ։
Բառեր՝
1. Ուրախ տոն
2. Ծանր աշխատանք
3. Համով ճաշ
4. Անվախ քայլ
5. Հիվանդություն
6. Երջանկություն
7. Բաժանում
8. Ընկերություն
9. Մութ գիշեր
10. Տխրություն
Մեկնաբանություն
7-9 ճիշտ պատասխան- նորմա
5-6 ճիշտ պատասխան- մտապահման թեթև ցածր մակարդակ
4 և ավելի քիչ - մտապահման ցածր մակարդակ

Պիկտոգրամաները բաժանվում են 5 տիպի՝
v Աբստրակտ- աբստրակտ գծերը միավորված չեն ինչ-որ առանձին պատկերի մեջ
v Նշանային- առկա են սիմվոլներ՝ սլաքներ, քառակուսիներ
v Կոնկրետ- կոնկրետ առարկաներ են պատկերված
v Սյուժետային- սյուժետային պատկերները միավորված են
v Մետաֆորիկ- նկարները մետաֆորներով են, օրինակ, ուրախությունը թռչող մարդու տեսքով է պատկերված և այլն։
Եթե երեխան հիմնականում աբստրակտ և նշանային տիպի նկարներ է պատկերել, ապա, ամենայն հավանականությամբ, նրա մոտ ավելի լավ է զարգացած տրամաբանական մտածողությունը։ Իսկ այն երեխաները, որոնց մոտ գերիշխում են սյուժետային և մետաֆորիկ պատկերները՝ ստեղծագործական մտածողության բարձր մակարդակ ունեն։
Comments