Միայնության սուբյեկտիվ զգացման ախտորոշման մեթոդիկաԴ. Ռասսել, Մ. Ֆերպոսոն
- Ani Khudoyan
- 26 апр. 2020 г.
- 1 мин. чтения

Կարդացեք պնդումները և պատասխանեք` հաճախ, երբեմն, հազվադեպ, երբեք տարբերակներից որևէ մեկը:
Արդյունքների վերլուծության փուլում – հաճախ տրված պատասխանների թիվը բազմապատկվում է երեքով, երբեմն տրված պատասխանների գումարը` երկուսով, հազվադեպ` բազմապատկվում է մեկով, երբեքը` զրոյով: Բոլոր միավորները գումարվում են իրար:
Առավելագույնը հնարավոր է հավաքել 60 միավոր:
40 - 60 միավոր- միայնակության զգացման բարձր մակարդակ
20 - 40 միավոր— միայնության զգացման միջին մակարդակ
0 - 20 միավոր— միայնության զգացման ցածր մակարդակ
Պնդումներ
1. Ես դժբախտ եմ, քանի որ շատ բաներ միայնակ եմ անում
2. Չկա որևէ մեկը, ում հետ կարող եմ խոսել
3. Ինձ համար անտանելի դժվար է այսքան միայնակ լինելը
4. Ես շփման կարիք ունեմ
5. Ես զգում եմ, որ ինձ իրոք ոչ ոք չի հասկանում
6. Երբեմն սպասում եմ, որ մարդիկ կզանգեն կամ կգրեն ինձ
7. Չկա որևէ մեկը, ում կարող եմ դիմել
8. Ես այս պահին այլևս ոչ մեկի հետ մտերիմ չեմ
9. Ինձ շրջապատողները չեն կիսում իմ հետաքրքրություններն ու գաղափարները
10. Ես ինձ լքված եմ զգում
11. Ես չեմ կարողանում ինձ ազատ զգալ և շփվել ինձ շրջապատողների հետ
12. Ես ինձ լրիվ միայնակ եմ զգում
13. Իմ սոցիալական հարաբերություններն ու կապերը կայուն չեն
14. Ես կարիք ունեմ շրջապատի, շփման
15. Իրականում ոչ ոք այդքան լավ չի ճանաչում ինձ
16. Ես ինձ օտարացած եմ զգում
17. Ես ինձ դժբախտ եմ զգում, քանի որ մերժված եմ
18. Ինձ համար դժվար է ընկերներ ձեռքբերելը
19. Ես ինձ ուրիշներից առանձնացված եմ զգում
20. Մարդիկ իմ շուրջ են, բայց ոչ` ինձ հետ:
Comments