Մարդու բացահայտմանն ուղղված 16 խորհուրդ Ալան Պիզի կողմից
- Ani Khudoyan
- 9 июл. 2020 г.
- 1 мин. чтения

Մարդու մասին կարծիքը ձևավորվում է հանդիպման առաջին 4 րոպեների ընթացքում ՝ առաջին 10 վայրկյանների ընթացքում այն ձևավորվում է, մնացած ժամանակահատվածում՝ ստուգվում:
Լարված իրավիճակներում կինը խոսում է առանց մտածելու, տղամարդը գործում է առանց մտածելու: Ահա թե ինչու բանտարկյալների շուրջ 90 տոկոսը տղամարդիկ են, իսկ հոգեբանների այցելուների շուրջ 90 տոկոսը՝ կանայք:
Կանայք ծիծաղում են այն տղամարդկանց վրա, որոնք իրենց դուր են գալիս, իսկ տղամարդիկ ձգտում այն կանանց, ովքեր ծիծաղում են իրենց վրա:.
Այն մարդիկ, ովքեր միևնույն հույզերն են ունենում, որոնց մեջ ինչ -որ կապ կա, անգիտակցաբար կրկնօրինակում են միմյանց շարժումները: Եվ այդ կրկնօրինակումը ավելի է ամրապնդում հարաբերությունները:
Դուք երբեք չեք ունենա երկրորդ հնարավորություն առաջին տպավորություն թողնելու համար:
Երբ մեզ լքում են, մեր ուղեղը սկսում է ակտիվորեն պահանջել, որ հետապնդենք լքողին:
Կանանց հետ վիճելու երկու եղանակ կա, բայց դրանցից ոչ մեկը չի գործում
Անընդհատ ժպտացեք և ձեր շրջապատում բոլորը կսկսեն գուշակել, թե ինչ կա ձեր մտքին:
Երկու ձեռքով ձեռքսեղմումը նման է փոքր չափսերով գրկախառնության:
Մարդու լավ ճանաչելու համար անհրաժեշտ է մի տարի և մի քանի վեճ:
Եթե դուք վստահ չեք, թե արդյոք ձեզ հետ միասին սեղանի շուրջ նստած անձնավորությունը ճիշտ է խոսում, թե ստում է ՝ սեղանի տակ նայեք:
Մի տվեք տղամարդուն խորհուրդներ, եթե նա ձեզ այդ մասին չի խնդրում: Ասեք նրան, որ դուք վստահ եք, որ նա կկարողանա ամեն բան ինքնուրույն անել:
Խնդիրների մասին չմտածելու համար կանայք օգտագործում են միայն մեկ միջոց՝ խոսում են դրանց մասին:
Երբ տղամարդը խնդիր է ունենում սկսում է խոսել ինքն իր հետ, իսկ կինը՝ շրջապատի
Եթե վեճի ընթացքում դուք զրուցակցից լսում եք՝ «Թողնենք այդ հարցը», «Մոռացեք դրա մասին», «Թեման փակված է» արտահայտությունները, նշանակում է նա ցանկանում է ձեզ ասել, որ այլևս չի կառավարում իրավիճակը:
Եթե ձեզ ասում են «Ես ընդամենը ցանկանում էի օգնել» նշանակում է այդ մարդը բամբասանքների սիրահար է :
Comentários