top of page

Խորհուրդ են տալիս հոգեբանները(Ֆիլիպ Զիմբարդո)



Որոշեք, թե ինչն է ձեզ համար ավելի արժեքավոր և ինչպիսին եք դուք ուզում տեսնել ձեր կյանքը.

  1. Աշխատեք հասկանալ և ներել այն մարդկանց, ովքեր ստիպել են ձեզ տանջվել կամ օգնության ձեռք չեն մեկնել: Ներեք ինքներդ ձեզ, ձեր սխալները, մոլորությունները:

  2. Մի վերադարձեք անցյալ: Մտածեք հաջողությունների մասին, թեկուզ եթե դրանք շատ փոքրիկ են:

  3. Թույլ մի տվեք ձեզ խորտակվել մեղքի և ամոթի մտածմունքների մեջ, դա չի օգնի հասնել հաջողության:

  4. Փնտրեք ձեր անհաջողության պատճառները օբյեկտիվ իրավիճակներում, այլ ոչ թե սեփական անձի թերություններում.

  5. Ընդունեք ձեր ուժեղ և թույլ կողմերը և ձևավորեք համապատասխան նպատակ՝ ինքնաձևավորման համար.

  6. Աշխատեք ավելի համբերատար վերաբերվել մարդկանց և ավելի մեծահոգաբար տանել այն ամենը, ինչը կարող է ստորացուցիչ թվալ:

  7. Երբեք ձեր մասին վատը չխոսեք: Խուսափեք ինքներդ ձեզ վատ որակներ վերագրելուց՝ հիմար, անհաջողակ, անընդունակ:

  8. Թույլ մի տվեք ուրիշ մարդկանց ձեզ՝ որպես անհատականություն, վարկաբեկել: Գնահատվել կարող են միայն ձեր գործողությունները:

  9. Հիշեք որ պարտությունը դա հաջողություն է, քանի որ դուք ձեռք եք բերում փորձ, թե ինչից պետք է խուսափել հետագայում:

  10. Մի համեմատվեք մարդկանց հետ զբաղմունքներով և իրավիճակներով, որոնք ստիպում են ձեզ զգալ սեփական անլիարժեքությունը:

  11. Եթե ձեզ չի հաջողվում փոխել նրանց կամ ինքներդ ձեզ այնքան, որպեսզի զգաք վստահություն, ավելի լավ է ուղղակի երես թեքել նրանցից:

  12. Թույլ տվեք ձեզ լիցքաթափվել, որպեսզի լսեք ձեր մտքերը և զգացմունքները: Աշխատեք ինքներդ ձեզ ավելի լավ հասկանալ:

  13. Աշխատեք ակտիվորեն շփվել ուրիշ մարդկանց հետ: Զգացեք շփման էներգիան:

  14. Դադարեք չափից դուրս շատ հսկել ձեր <<ես>>-ը, այն ավելի ամուր և պլաստիկ է քան ձեզ թվում է:

  15. Մի վախեցեք անհամեստ թվալուց՝ աշխատեք հասնել սեփական նպատակներին:

  16. Եթե դուք վստահ եք ինքներդ ձեզ վրա ապա խոչընդոտները կդառնան մարտահրավերներ, որոնք ձեզ կդրդեն ակտիվության և պայքարի:    Նյութը պատրաստել է ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի ուսանողուհի Մարինե Կարապետյանը


 
 
 

Commentaires


@ Ա․ Խուդոյան

  • https://www.facebook.com/ani.khudoyan
bottom of page