top of page

Խորհուրդ են տալիս հոգեբանները (Վադիմ Զելանդ)


  1. Պետք չէ մարդկանց լավություն անել, եթե նրանք այդ չեն խնդրում: Դա ձեզ համար թանկ կարժենա: Լավագույնը, ինչ կարելի է անել՝ լավությունը «դնել» մի տեսանելի տեղ և լուռ հեռանալ: Ում անհրաժեշտ է, նա կվերցնի:

  2. Մի՛ մտածեք, գործեք...եթե չեք կարող գործել՝ մի՛ մտածեք:

  3. Երբ դադարեք պարզապես ցանկանալ և պատրաստ լինեք ունենալ՝ դուք կունենաք:

  4. Ոչ ոք համարձակություն չի ունենա ձեզ մեղավոր համարել, եթե դուք ինքներդ ձեզ մեղավոր չեք համարում:

  5. Դուք ինքներդ եք ուրիշին իրավունք տալիս ձեր դատավորը դառնալ:

  6. Հոգ տարեք՝ առանց անհանգստանալու:

  7. Եթե անհաջողություն եք ունեցել, կարող եք ուրախանալ. դուք հաջողության ճանապարհին եք:

  8. Մարդուն ձեր դեմ տրամադրելու հրաշալի տարբերակ կա. հնարավորություն տվեք նրան հասկանալ, որքան լավն եք դուք իր համեմատ:

  9. Դուք միայնակ եք այնքանով, որքանով ինքներդ եք ցանկանում:

  10. Եթե տղամարդը գիտի, թե ինչի համար է կնոջը սիրում, նշանակում է ՝ չի սիրում:

  11. Որքան անկեղծ սիրեք ձեզ, այնքան անկեղծ կսիրեք ուրիշներին:

  12. Մարդը ստանում է այն, ինչ ընտրում է:

  13. Մարդու գիտակցությունը ձևավորում է նրա ճակատագիրը:

  14. Մարդիկ որպես կանոն աղոտ են պատկերացնում, թե ինչ են ցանկանում, բայց բոլորը գիտեն, թե ինչ չեն ցանկանում:


1 072 просмотра0 комментариев

Недавние посты

Смотреть все
bottom of page