top of page

Խորհուրդ են տալիս հոգեբանները(Կ․Յունգ )


  • Կան ճշմարտություններ, որոնք ճշմարիտ են դառնում միայն մեկ օր անց, կան ճշմարտություններ, որոնք ճշմարիտ էին միայն երեկ, կան նաև այնպիսիք, որոնք երբեք ճշմարիտ չեն լինի։

  • Եթե մարդը չի հասկանում մարդուն, նա հակված է նրան հիմար համարել։

  • Մարդուն դժվարություններ են հարկավոր, դրանք անհրաժեշտ են նրան, առողջ լինելու համար։

  • Մարդիկ նման են բույսերի, ոմանք նախընտրում են աճել խավարում, ոմանք լույսի ներքո։ 

  • Այն, ինչ ձեզ դուր չի գալիս ուրիշների մեջ, տանում է դեպի ինքնաճանաչում։

  • Երբ մենք չենք հասկանում, թե ինչ է տեղի ունենում մեր ներսում, մեռզ թվում է, որ դա ճակատագիր է։

  • Չի կարելի մարդու մասին կարծիք կազմել միակողմանի՝ ելնելով նրա ստվերային կողմերից։ Վերջիվերջո կարևոր է ոչ թե շողքը, այլ մարմինը, որը ստեղծում է այն։

  • Երկու անձանց միջև հանդիպումը նման է երկու քիմիական տարրերի հանդիպման՝ անգամ չնչին ռեակցիայի դեպքում երկու տարրերն էլ փոփոխության են ենթարկվում։

  • Եթե ինչ -որ բան կա, որը մենք կցանկանայինք փոխել կյանքում, մենք առաջին հերթին պետք է մտածենք, արդյոք դա այն չէ, ինչը պետք է փոխենք ինքներս մեր մեջ։ 

  • Գիտելիքը հիմնվում է ոչ միայն ճշմարտության, այլ նաև սխալի վրա։

  • Բաց թողեք նրան, ով հեռանում է ձեզնից, այլապես դուք կկորցնեք նրան, ով գալիս է ձեզ մոտ։

  • Հենց էնպես չեն սիրում, սիրում են ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻՆ։

  • Նա, ով իրենից դուրս է նայում, քնած է, նա, ով իր ներսն է նայում, արթնանում է։

 
 
 

Comments


@ Ա․ Խուդոյան

  • https://www.facebook.com/ani.khudoyan
bottom of page