Դեզադապտիվ երազկոտություն կամ երևակայության խաղերը(նյութը պատրաստել է Շուշան Պետրոսյանը)
- Ani Khudoyan
- 26 мая 2020 г.
- 2 мин. чтения

Մեզանում կան այնպիսի մարդիկ, ովքեր կարիք չունեն նույնիսկ ամենահետաքրքիր հեռուստասերիալներն ու ֆիլմերը դիտելու, պատճառն այն է, որ այս մարդկանց երևակայությունն ունակ է այնպիսի սյուժեներ ստեղծել, որոնք չեն զիջում ֆիլմերին ու հեռուստասերիալներին:
Դեզադապտիվ երազկոտներն ունակ են ստեղծել վառ և ռեալիստիկ ֆանտազիաներ, որոնք առանձնանում են գլխապտույտ սյուժեներով և սցենարներով, իսկ մտապատկերները վառ գունապնակ ունեն: Որոշ դեպքերում՝ ֆանտազիաները կարող են այնքան վառ լինել, որ անձը բառիս բուն իմաստով հայտնվի իր երևակայական աշխարհում, ապրի այդ աշխարհի հետ կապված իրական և ուժեղ հույզեր, կապվածություն իր <<ստեղծած>>հերոսների հետ: Երևակայական ընկերները կարող են ունենալ իրենց բնորոշ ձայնն ու սովորությունները, ժամանակի ընթացքում կարող են տարիքով մեծանալ: Դեզադապտիվ երևակայության և հայլուցինացիաների միջև տարբերությունը կայանում է նրանում, որ երևակայող անձը չի կորցնում ֆանտաստիկի և իրականի սահմանը: Այս ֆենոմենն ամենապատկերավոր կերպով ներկայացված է <<Կամուրջ դեպի Տերաբիտիա>> ֆիլմում: Ֆիլմի հերոսներ Լեսլին և Ջեսսը իրենց տան հարակից անտառում ստեղծում են իրենց կախարդական աշխարհն ու այն Տերաբիտիա անվանում, այս աշխարհում երեխաները զերծ են կյանքի դժվարություններից և տառապանքից: նրանք ստեղծում են վառ պատկերներ, այնուհետև մտապատկերներին ավելանում են ձայները և ամեն անցնող օրվա հետ Տերաբիտիան ավելի գեղեցիկ ու վառ է դառնում երեխաների համար, նրանք հուզականորեն կապվում են իրենց գողտրիկ աշխարհի և դրա բնակիչների հետ:
Նորմայի և պաթոլոգիայի սահմանն այստեղ որոշվում է Դիսսոցիացիայի մակարդակով: Նորմալ դիսոցիացիաի տեսակ է երազելը: Երազելը կոգնիտիվ գործունեության տեսակ է, որը հատուկ է գրեթե բոլորին, այն օգնում է լիցքաթափվել, և կանխատեսել հետագա գործողությունները: Դեզադապտիվ երազկոտության պարագայում մարդն իր արթուն ժամանակի 60-70% անցկացնում են երևակայելով: Վտանգը կայանում է նրանում, որ Դեզադապտիվ երազողները կախվածություն են ունենում իրենց ֆանտազիաներից ինչպես ալկոհոլիզմով տառապողը ալկոհոլից: Իրական կյանքից ստացած էմոցիաները կամ բացակայում են, կամ դեզադապտիվ երազողին չեն բավականացնում <<ում է պետք իրականությունը, երբ կա երևակայություն>>: Սա կարող է մի շարք բացասական հետևանքների հանգեցնել:
Օր՝ Ի Սոմերը իր հետազոտության մեջ նկարագրում էր այսպիսի դեպք ( Տղամարդը պատմում էր, որ իր երևակայական ընտանիքը շատ է տարբերվում իր իրական կյանքից: Երևակայական ընտանիքում նա ուներ տասնմեկ երեխա, տասներկու թոռ, նրանք բոլորով միասին հաշտ ու համերաշխ ապրում են մեծ տանը և բոլոր տոները միասին են նշում): Զարմանալի չէ, որ դաժան իրականությունն այս մարդուն ավելի քիչ է հետաքրքրում քան իր իդեալական աշխարհը: Դեզադապտիվ երազկոտությունը կարող է նաև պաշտպանական մեխանիզմի դեր կատարել՝ օրինակ՝ կորուստ ունեցած մարդը պատկերացնում է, որ իր սիրելին գտնվում է մեկ այլ, ավելի լավ աշխարհում, կամ նրանք երկուսով միասին ծովի ափին նստած զրուցում են և այս ամենը ուղեկցվում է վառ պատկերներով:
Դեզադապտիվ Երազկոտներին վառ ֆանտազիաներ ունենալու համար կարող է բավարար լինել, որևէ արտահայտություն , որ նրանք կլսեն ֆիլմերից կամ զրույցից, ինչպես նաև՝ վիզուալիզացիան և էմոցիոնալ դաշտն ավելի բուռն դարձնելու համար նրանք հաճախ երաժշտություն են լսում և սկսում են երևակայել:
Այնուամենայնիվ՝ հանճարեղ մտքերը ծնվում են երևակայության աշխարհում, իսկ սեփական աշխարհը ստեղծելը մեծ տաղանդ է պահանջում, և ամենակարևորն այս ամենի հետ մեկտեղ, կյանք անունով հեռուստասերիալի նոր եթերաշրջանը բաց չթողնելն է:
Commenti