top of page

Բեկի տագնապայնության սանդղակ

Բեկի տագնապի սանդղակը նախատեսված է տագնապի սքրինինգի և դրա արտահայտվածության աստիճանի գնահատման համար:

Ներքին կառուցվածքը: Հարցարանը բաղկացած է 21 կետից և կազմված է Բեկի դեպրեսիայի սանդղակի նմանությամբ: Յուրաքանչյուր կետ ներառում է տագնապին բնորոշ ախտանիշներից մեկը`մարմնային կամ հոգեբանական:

Կլինիկական նշանակությունը: Բեկի տագնապի սանդղակն իրենից ներկայացնում է պարզ, հարմար գործիք մարդկանց լայն շրջանակի մոտ տագնապային խանգարումների աստիճանի գնահատման համար` 14 տարեկանից բարձր տարիքի երիտասարդներ, հասուն և տարեց անձինք, կլինիկայի կոնտինգենտի և սքրինինգային ուսումնասիրությունների ընթացքում: Աղյուսակը լրացնելը տևում է 10 րոպեից ոչ ավել: Սանդղակով բարձր միավորներ ստացած անձինք պետք է ուղղորդվեն մասնագետի հետ խորհրդատվության:

Արդյունքների վերլուծություն


Հաշվարկը կատարվում է աղյուսակի բոլոր կետերի միավորների պարզ գումարմամբ:

• Մինչև 21 միավորը ներառյալ վկայում է տագնապի աննշան աստիճանի կամ բացակայության մասին:

• 22-35 միավորը՝ տագնապի միջին աստիճանի առկայություն

• 36 միավորից բարձր (առավելագույնի դեպքում`63 միավոր)՝ տագնապայնության բարձր մակարդակ:

Միավորներ

Ընդհանրապես չի անհանգստացրել- 0 միավոր

Թեթևակի: Ինձ այնքան էլ չի անհանգստացրել- 1 միավոր

Միջին, կարողացել եմ հաղթահարել այդ զգացողությունը-2 միավոր

Շատ ուժեղ: Ես դժվարությամբ կարողացա դրան դիմանալ - 3 միավոր

Հարցեր

1. Թմրածության և մարմնում ծակծկոցի զգացում

2.Ջերմության զգացում

3. Դող ոտքերում

4. Հանգստանալու անկարողություն

5. Վախ, որ ամենավատ բանն է տեղի ունենալու

6. Գլխապտույտ կամ թեթևության զգացում գլխում

7. Սրտի աշխատանքի հաճախացում

8. Անկայունություն

9. Սարսափի զգացողություն

10. Նյարդայնություն

11. Դող ձեռքերում

12. Խեղդվելու զգացում

13. Քայլվածքի անկայունություն

14. Վերահսկողությունը կորցնելու վախ

15. Շնչառության դժվարացում

16. Մահվան վախ

17. Վախ

18. Ստամոքս-աղիքային խանգարումներ

19. Ուշագնացություններ

20. Դեմքի կարմրություն

21. Ուժեղ քրտնարտադրություն (օրգանիզմի ջերմաստճանից անկախ)

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Հարությունյանը



 
 
 

Comments


@ Ա․ Խուդոյան

  • https://www.facebook.com/ani.khudoyan
bottom of page