Ագրեսիվության ֆեյբուրգյան անկետա
- Ani Khudoyan
- 26 апр. 2020 г.
- 2 мин. чтения

Նպատակ- ագրեսիվության մակարդակի ախտորոշում
Տարիք – 10 տարեկանից բարձր
Հրահանգ- այո կամ + նշանը դրեք այն հարցերի դիմաց, որոնք ձեզ համապատասխանում են և ոչ կամ – այն հարցերի դիմաց, որոնք չեն համապատասխանում:
1. Ես գիտեմ, որ տղաները չարախոսում են իմ ետևից
2. Երբ ինձ հարվածում են, ես հազվադեպ եմ պատասխան տալիս
3. Ես արագ կորցնում եմ ինքնատիրապետումս, բայց նաև նույնքան արագ հանգստանում եմ
4. Եթե ինձ սխալմամբ ավել գումար են տալիս և ես վերցնում եմ, հետագայում ինձ տանջում է մեղքի զգացումը
5. Շատ բարկանալու դեպքում` կարող եմ շուրջս ամեն բան ջարդել
6. Անկեղծ ասած` ինձ երբեմն դուր է գալիս ուրիշներին տանջելը
7. Եթե իմ հանդեպ անարդար են վարվում, ես ուզում եմ, որ այդ մարդը պատժվի
8. Ես հավատում եմ, որ չարությանը կարելի է բարությամբ պատասխանել և այդ գաղափարով եմ առաջնորդվում
9. Եթե իմ ընկերներից մեկի հետ կոպիտ են վարվում, մենք միասին մտածում ենք, թե ինչպես կարելի է պատժել այդպես վարվողներին:
10. Երբեմն դժվարություններ եմ ունենում ծնողներիս հետ
11. Այն շունը, որը չի լսում պետք է <<ծեծ ուտի>>
12. Այն երեխաների հետ, ովքեր ավելի բարեհամբույր են, քան ես կարծում էի, աշխատում եմ զգույշ լինել
13. Եթե պետք է պաշտշանվելու համար ֆիզիկական ուժ կիրառեմ, այդպես էլ անում եմ
14. Ես հաճախ անհամաձայնություն եմ ունենում ուրիշների հետ
15. Կարծում եմ, որ անիմաստ սովորույթներ ունեցողները պետք է պատժվեն
16. Երբ բարկացած եմ լինում` ֆիզիկական աշխատանք կատարելով հանգստանում եմ
17. Անցյալում մեծ հաճույքով տանջում էի ուրիշներին` մազերից էի քաշում…
18. Երբեմն պատկերացնում եմ, թե ինչ վատ բաներ կարող են տեղի ունենալ նրանց հետ, ովքեր իմ հանդեպ անարդար են
19. Կարող եմ մի այնպիսի դեպք հիշել, երբ այնքան բարկացած էի, որ առաջին ձեռքիս տակ ընկած իրը ջարդուփշուր արեցի:
Արդյունքների վերլուծություն
Վերջում հաշվում ենք դրական և բացասական պատասխանների քանակը:
5 դրական միավոր- ագրեսիվության նորմալ մակարդակ
9 դրական միավոր- ագրեսիվության բարձր մակարդակ
19 դրական միավոր - ագրեսիվությունը չափազանց բարձր է
Comentarios