top of page

Անձի հոգեբանական տարիքի ախտորոշում (Ս․Ստեփանով)

Обновлено: 3 апр. 2020 г.

Հայտնի հոգեբան Կարլ Ռոջերսը, ով երկար կյանք է ունեցել, մի անգամ պատմել է « Երբ փոքր է , հաճախ հիվանդանում էի, և հայրս մի անգամ ասաց, ո

ր հավանաբար, երիտասարդ տարիքում եմ մահանալու: Նա իհարկե սխալվեց, քանի որ արդեն 75 տարեկան եմ, թեպետ որոշ առումով նա ճիշտ էր. ես ինձ երիտասարդ եմ զգում և հույս ունեմ, որ երբեք չեմ ծերանա»:

Հրահանգ: Անկախ այն հանգամանքից, թե քանի տարեկան եք, պատասխանեք հարցերին:

Դրեք 4 միավոր, եթե ամբողջությամբ համաձայն եք պնդման հետ, 3 միավոր, եթե մասամբ եք համաձայն, 2 միավոր, եթե համաձայն չեք, 1 միավոր, եթե ընդհանրապես համաձայն չեք:

  1. Կարծում եմ, որ լավ հումորի զգացում ունեմ:

  2. Ես լավ ինտուիցիա ունեմ և միշտ կարողանում եմ հասկանալ, թե ինչ ի նկատի ունեն ուրիշները

  3. Կարծում եմ ապագայում ինձ հաճելի իրադարձություններ են սպասվում:

  4. Կարծում եմ, որ մարդկանց դուր է գալիս ինձ հետ շփվելը:

  5. Մարդը կարող է ինձ դուր գալ անգամ , եթե նման չէ ինձ, և ամեն հարցում չէ, որ կիսում է իմ տեսակետները:

  6. Ես սիրում եմ երեխաներ:

  7. Ես սիրում եմ տարբեր խնդիրներ լուծել:

  8. Երբ, ինչ որ գործ եմ սկսում անել, փորձում անել այն հնարավորինս լավ:

  9. Ինձ հետաքրքրում են տարբեր իրադարձությունների պատճառները:

  10. Բացի աշխատանքից ես շատ այլ հետաքրքրություններ էլ ունեմ:

  11. Ցանկացած փոփոխություն փորձում եմ ընկալել, որպես փոփոխություն դեպի լավը:

  12. Իմ աշխատանքը օգուտ է բերում մարդկանց

  13. Երբեմն սիրում եմ երազել

  14. Սիրելի երաժշտությունը բարձրացնում է տրամադրությունս

  15. Ինձ հետաքրքրիր են նոր գաղափարները:

  16. Որպես կանոն չեմ հանձնվում , երբ բախվում եմ խոչըդոտների և դժվարությունների:

  17. Հաջող կատակ լսելիս՝ կարող եմ սրտանց ծիծաղել:

  18. Ես ունեմ գոնե մեկ մտերիմ մարդ, ում հետ կարող եմ կիսել նվիրական երազանքներս:

  19. Ֆիզիկական ակտիվությունից բավականություն եմ ստանում

  20. Ինձ դուր է գալիս նոր մարդկանց հետ հանդիպելը

  21. Կցանկանայի սովորել անել այնպիսի բան, ինչը մինչ այժմ անել չգիտեմ

  22. Ես ձգտում եմ ավելի գրավիչ տեսք ունենալ և կարծես թե դա ինձ հաջողվում է;

  23. Ես թույլ չեմ տալիս, որ մանրուքները գցեն տրամադրությունս

  24. Ինձ դուր է գալիս այն ժամանակաշրջանը, որում ապրում եմ

  25. Կարծում եմ ինձ հնարավորություն կնձեռնվի լիարժեք դրսևորել ընդունակություններս

Արդյունքների վերլուծություն

75 միավոր և ավելի – անկախ ձեր ծննդյան տարեթվից, դուք լի եք կկյանքի ուժով և հավատում եք ձեր ուժերին: Դուք շփվող եք, ակտիվ, բարեհամբույր: Դուք ուշ կծերանաք

50-75 միավոր- Հոգսերը և սթրեսը նվազեցրել են ձեր ուրախանալու կարողությունը, թեպետ ձե ավելի պատասխանատու են դարձրել: Դուք «միջին» տարիքի եք, մի փոքր աշխուժությունը և լավատեսությունը ձեզ չէր խանգարի:

50 միավորից ցածր- ձեր նման մարդկանց մասին ասում են, որ նրանք շատ բան են տեսել, և ամեն ինչի արժեքը գիտեն: Սակայն արդյո՞ք դեռ վաղ չէ ձեզ համար, դեռ շատ բան կա տեսնելու, իմանալու , ապրելու:

 
 
 

Comments


@ Ա․ Խուդոյան

  • https://www.facebook.com/ani.khudoyan
bottom of page