top of page

Քայդզեն՝ 1 րոպեի սկզբունք կամ ինչպե՞ս դադարել ալարել


Մեզնից յուրաքանչյուրն ամեն օր իր առջև նոր խնդիրներ և նպատակներ է դնում (վաղվանից սկսելու եմ նիհարել, նոր կյանք եմ սկսելու, այլևս չեմ նյարդայնանալու) և որպես կանոն չի իրականացնում դրանցից շատերը, հետաձգելով դրանց իրականացումը հաջորդ շաբաթ, հաջորդ ամիս․․․։

Իսկ երբեմն էլ այնպես է ստացվում, որ իրոք սկսում ենք կիրառել այն, ինչ մտածել էինք, բայց չգիտես ինչու որոշ ժամանակ անց նորից կիսատ ենք թողնում սկսածը։ Ինչու՞ է այդպես ստացվում․ որովհետև լարվածությունը մեծ է լինում, ձանձրանում ենք կամ պարզապես չենք կարողանում դա վերածել սովորության։

ՔԱՅԴԶԵՆ մեթոդիկան, կամ 1 րոպեի կանոնը կօգնի մեզ այդ հարցում

Գոյություն ունի ճապոնական այսպիսի մի մեթոդիկա, որի հիմքում ընկած է 1 րոպեի սկզբունքը։ Իմաստտը վաբական պարզ է, մարդը զբաղվում էորևէ բանով ուղիղ 1 րոպե, ամեն օր նույն ժամին հատկացնելով այդ գործին ընդամենը 1 րոպե։ 1 րոպեն բավական քիչ է և հետևաբար հեշտությամբ կարող է անել ցանկացած մարդ, և որ ամենակարևորն է, մարդը չի ալարի դա անել։ Այն նույն գործողությունները, որոնք դուք չէիք ցանկանում անել, որոնք չանելու համար տարբեր պատճառներ էիք հորինում, դուք հեշտությամբ կարող եք անել 1 րոպեի ընթացքում։ Օրինակ, զբաղվել յոգայով, գիրք կարդալ և այլն։ Երբ ժամանակը սահմանափակ լինի, այդ ամենը ձեզ դժվար չի թվա, ընդհակառակը, դուք բավականություն կստանաք այն կատարելուց։ Մինչդեռ մանր քայլեր կատարելով դուք կարող եք հասնել մեծ արդյունքների։ Կարևոր է նաև այն , որ դուք կհաղթահարեք անինքնավստահությունը, իսկ ընթացքում արդեն 1 րոպեն կդարձնեք 5 , այնուհետև 10․․․։ Քայդզենն իր մեջ երկու բառ է պարունակում՝ <<քայ>>- փոփոխություն, և <<դզեն>>- իմաստություն։ Մեթոդիկան ստեղծել է Մասաակի Իմային, ով կարծում էր, որ մեթոդիկան կարող է արդյունավետորեն կիրառվել և՛ բիզնեսում, և՛ անձնական կյանքում։

Մնում է միայն որոշեք, թե ինչի կարիք ունեք և սկսեք կիրառել մեթոդիկան։

Աղբյուրը՝ www.adme.ru:

888 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все
bottom of page