top of page

Սթրեսի ախտանիշների ուսումնասիրություն(Թ. Իվանչենկո և ուրիշներ)

Սթրեսի ախտանիշների ուսումնասիրություն

(Թ. Իվանչենկո և ուրիշներ)



Մեթոդիկան թույլ է տալիս ուսումնասիրել սթրեսի ախտանիշների առկայությունը, դրանց արտահայտման հաճախության և սթրեսի բացասական հետևանքների նկատմամբ զգայունության աստիճանի ինքնագնահատումը:

Հարցաշար «Սթրեսի ախտանշանների ուսումնասիրություն»

Հրահանգներ. Կարդացեք հարցերը և գնահատեք, թե որքան հաճախ են ձեր մոտ դրսևորվում ստորև նշված ախտանիշները:

Հարցերին պատասխանեք՝ ելնելով նշված միավորային

Երբեք- 1 միավոր

Հազվադեպ-2 միավոր

Հաճախ- 3 միավոր

Միշտ- 4 միավոր

1. Հեշտությա՞մբ եք նյարդայնանում մանրուքներից: 1 2 3 4

2. Նյարդայնանու՞մ եք, եթե ստիպված եք ինչ-որ բանի սպասել: 1 2 3 4

3. Կարմրո՞ւմ եք, երբ ամաչում եք: 1 2 3 4

4. Կարո՞ղ եք բարկությունից ինչ-որ մեկին վիրավորել: 1 2 3 4

5. Քննադատությունը ձեզ հունից հանո՞ւմ է: 1 2 3 4

6. Եթե ձեզ հասարակական տրանսպորտում հրեն կփորձե՞ք նույն կերպ պատասխանել կամ վիրավորական բան ասել: 1 2 3 4

7. Դուք անընդհատ զբաղվա՞ծ եք, ձեր ամբողջ ժամանակը լեցուն է աշխատանքով: 1 2 3 4

8. Վերջերս սկսե՞լ եք պայմանավորվածություններից ուշանալ, կամ ժամանակից շուտ ժամանել հանդիպման: 1 2 3 4

9. Հաճա՞խ եք ընդհատում մյուսներին, մեկնաբանություններ անում: 1 2 3 4

10. Ախորժակի բացակայություն ունե՞ք: 1 2 3 4

11. Հաճա՞խ եք անհիմն անհանգստություն զգում: 1 2 3 4

12. Առավոտյան գլխապտույտ ունենու՞մ եք: 1 2 3 4

13. Դուք անընդհատ հոգնա՞ծ եք: 1 2 3 4

14. Նույնիսկ երկար քնից հետո ձեզ ճնշված ե՞ք զգում: 1 2 3 4

15. Սրտի հետ կապված խնդիրներ ունե՞ք: 1 2 3 4

16. Տառապո՞ւմ եք մեջքի և պարանոցի ցավերից: 1 2 3 4

17. Հաճա՞խ եք մատներով <<թմբկահարում>> սեղանին, իսկ նստած ոտքը ճոճո՞ւմ: 1 2 3 4

18. Դուք երազո՞ւմ եք ճանաչման մասին, ցանկանո՞ւմ եք, որ ձեզ գովաբանեն ձեր արածի համար: 1 2 3 4

19. Ձեզ ավելի լավն եք համարում, քան մյուսներին, բայց սովորաբար ոչ ոք դա չի՞ նկատում: 1 2 3 4

20. Չե՞ք կարողանում կենտրոնանալ այն աշխատանքի վրա, որը ձեզ հարկավոր է անել: 1 2 3 4

Արդյունքների մշակում և մեկնաբանություն: Հաշվարկվում է միավորների ընդհանուր քանակը:

Մինչև 30 միավոր: Ընդհանուր առմամբ դուք հանգիստ եք, կարողանում եք հաղթահարել ձեր առջև դրված խնդիրները:

31–45 միավոր: Սխալ կլինի ասել, որ դուք սթրեսային իրավիճակում եք, քանի որ շատ հաճախ ձեր անհանգստությունները դրական բովանդակություն ունեն , օրինակ, ձգտում եք ինչ-որ բանի հասնել և այդ պատճառով անհանգստանում եք, թեպետ առկա են նաև որոշակի խնդիրներ, որոնք ձեզ անհանգստություն են պատճառում : Պարզապես փորձեք ավելի շատ ժամանակ հատկացնել ինքներդ ձեզ:

45-60 միավոր: Ձեր կյանքն անվերջ պայքար է: Դուք բավականին կախվածություն ունեք այլ մարդկանց գնահատականներից,և դա ձեզ անընդհատ <<սթրեսի մեջ են պահում>>: Խուսափեք ավելորդ վեճերից, զսպեք մանրուքների պատճառով առաջացած զայրույթը:

Ավելի քան 60 միավոր: Դուք ապրում եք ինչպես մի վարորդ, ով միաժամանակ սեղմում է գազն ու արգելակը: Փոխեք ձեր ապրելակերպը: Բասացական սթրեսը սպառնում է ինչպես ձեր առողջությանը, այնպես էլ ձեր ապագային: Եթե ​​ապրելակերպի փոփոխությունը ձեզ անհնարին է թվում, փորձեք գոնե որևէ քայլ ձեռնարկել՝ փորձելով ազատվել բացասական հույզերից:

Նյութը թարգմանել են Սիլվա Ալեքսանյանը, Սիլվա Հովհաննիսյանը, Քաղցրիկ Հովհաննիսյանը:

1 418 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все
bottom of page